հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ահա թե ում հետ է Քիմ Քարդաշյանը սկսել նոր սիրավեպ՝ մինչև Ուեսթի հետ ամուսնալուծվելը (լուսանկար)

Ահա թե ում հետ է Քիմ Քարդաշյանը սկսել նոր սիրավեպ՝ մինչև Ուեսթի հետ ամուսնալուծվելը (լուսանկար)

Ոչ այնքան վաղ անցյալում ԶԼՄ-ներում լուրեր էին շրջանառվում այն մասին, որ Քանյե Ուեսթը, չնայած անավարտ ամուսնալուծությանը, պատրաստ է կրկին ժամադրության գնալ, մինչդեռ նրա կինը ՝ Քիմ Քարդաշյանը, անմիջապես անցել է մտորումներից գործողությունների։

Համացանցում այժմ կարելի է բազմաթիվ հրապարակումներ գտնել CNN-ի թղթակից Վան Ջոնի հետ նրա ենթադրյալ սիրավեպի մասին ։ Թե որքանով են լուրջ այդ հարաբերությունները, դեռ պարզ չէ։ Հայտնի է, որ զույգը ծանոթացել է, երբ Քիմը համագործակցել է #cut50 փաստաբանական խմբի հետ ։ Քարդաշյանի եւ Ջոնսի սիրավեպի մասին տեղեկատվությունն արդեն ամբողջապես քննարկվում է Twitter-ում. կարծիք կա, որ Քիմը կարող է գործընկերոջն օգտագործել իր իրավաբանական կարիերան զարգացնելու համար:

Հիշեցնենք, որ Ջոնը 2019 -ին բաժանվել է կնոջից ՝ Ջանա Քարթերից, նրանք միասին 14 տարի են ապրել ։ Այս տարվա փետրվարին Քարդաշյանն ամուսնալուծվել է Քանյե Ուեսթից ։ Նրանք ունեն չորս ընդհանուր երեխաներ ՝ Նորթ, Սեյնթ, Չիկագո և Պսալմ ։ Զույգի բաժանման մանրամասները կցուցադրվեն "Քարդաշյանների ընտանիքը" ռեալիթի-շոուի եզրափակիչ եթերաշրջանում:

  • Կիսվել: