Զոհեր ու վիրավորներ. Իսրայելի թիրախում փախստականների ճամբարն էր Գազայի հատվածում
Իսրայելի հրթիռակոծության հետևանքով Գազայի հատվածում ութ մարդ զոհվել է, ևս 10-ը՝ վիրավորվել: Այս անգամ Իսրայելը թիրախավորել էր փախստականների ճամբարը:
Նշենք, որ անցած շաբաթ Իսրայելի Անվտանգության խորհուրդը՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի գլխավորությամբ, հաստատեց Գազայի ամբողջական գրավման, հրեական բնակավայրերի կառուցապատման ծրագիրը, որը, ինչպես աջ ծայրահեղական նախարար Բեզալել Սմոտրիչն էր հայտարարել, ՛՛կթաղի՛՛ Պաղեստինի պետության գաղափարը՝ անկախ այն հանգամանքից, թե քանի երկիր կճանաչի այն։


