Զոհ և տուժածներ. Մոսկվայի «Մանկական աշխարհ»-ում պայթյուն է որոտացել
Մոսկվայի կենտրոնում գտնվող «Մանկական աշխարհի» 3-րդ հարկում բալոն է պայթել, հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ԱԻՆ մամուլի ծառայություն իրականացվել է տարհանում, տեղեկացնում է РИА Новости-ն։
«Մայրաքաղաքի հրշեջներն արձագանքում են Մոսկվայի կենտրոնում տեղի ունեցած միջադեպին։ Ռուսաստանի ԱԻՆ Մոսկվայի գլխավոր վարչություն հաղորդում է ստացվել Տեատրալնի անցուղի, 5-րդ շենք, 1-ին կառույց հասցեում տեղի ունեցած միջադեպի մասին։ Մինչև հրշեջների ժամանումը վարչակազմի ուժերով տարհանում է իրականացվել։ Դեպքի վայրում աշխատում են հրշեջ-փրկարարական ստորաբաժանումները։ Տեղեկատվությունը ճշտվում է», - ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ պայթյունից հետո հրդեհ է բռնկվել, որի հետևանքով մեկ մարդ է զոհվել, ևս երեք մարդ տուժել է, երկուսը հոսպիտալացվել են Սկլիֆոսովսկու անվան գիտահետազոտական ինստիտուտ, հայտնում է մայրաքաղաքի առողջապահության վարչության Telegram-ալիքը։
««Մանկական աշխարհ»-ի երրորդ հարկում հրդեհ է բռնկվել։ Տուժել է երեք մարդ։ Երկուսը հոսպիտալացվել են Սկլիֆոսովսկու անվան ինստիտուտ, մեկին օգնություն է ցուցաբերվում տեղում», - ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ տեղում աշխատում են շտապօգնության բրիգադները, Անհապաղ բժշկական օգնության կենտրոնը և այլ ծառայություններ։


