երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Զելենսկին ժամանել է Վաշինգտոն

Զելենսկին ժամանել է Վաշինգտոն

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պատերազմի սկզբից ի վեր իր առաջին արտասահմանյան այցի շրջանակներում ժամանել է Վաշինգտոն։ Նա ԱՄՆ ռազմական ինքնաթիռով վայրէջք է կատարել Էնդրյուս ռազմաօդային բազայում, տեղեկացնում է Associated Press-ը:

Մշվում է, որ Զելենսկին Սպիտակ տանը կհանդիպի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ, այնուհետեւ ելույթ կունենա Կոնգրեսում:

Ի դեպ՝ հավելենք, որ Կոնգրեսն ավարտում է Ուկրաինայի համար 45 միլիարդ դոլար արժողությամբ նոր փաթեթի պատրաստումը Նոր տարվա նախաշեմին:

Ուկրաինայի նախագահի՝ ԱՄՆ ժամանելու առթիվ իր թվիթերյան էջում գրառում է արել ԱՄՆ նախագահը՝ նշելով. ՛՛Ես շատ ուրախ եմ Ձեզ այստեղ տեսնելու համար՛՛:

 

  • Կիսվել: