չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Զելենսկին զանգահարել է Հռոմի պապին

Զելենսկին զանգահարել է Հռոմի պապին

Կիեւը կողջունի Վատիկանի միջնորդական դերն Ուկրաինայի շուրջ հակամարտության կարգավորման գործում: Մարտի 22-ին այդ մասին հայտարարել Է Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկին:

«Խոսեցի քահանայանպետի հետ: Կողջունենք Սուրբ աթոռի միջնորդական դերը մարդկային տառապանքների դադարեցման գործում: Շնորհակալություն հայտնեցի հանուն Ուկրաինայի եւ խաղաղության աղոթքների համար»,- գել Է Զելենսկին իր Twitter-ում:
 

Իր հերթին Վատիկանում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Յուրաշն իր Twitter-ում Զելենսկու եւ Հռոմի Ֆրանցիսկոս պապի զրույցից հետո գրել Է, որ քահանայապետին սպասում են Ուկրաինայում: Ֆրանցիսկոսը բազմիցս հաշտության եւ անհապաղ հրադադարի կոչ Է արել: Վատիկանի մամուլի ծառայությունում հայտնել են, որ նա ստացել Է մի քանի նամակ, այդ թվում Կիեւի քաղաքագլուխ Վիտալի Կլիչկոյից՝ Ուկրաինա ժամանելու հրավերով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

  • Կիսվել: