երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Զելենսկին վստահեցրել է, որ իրենք չեն պատրաստվում հարձակվել Բելառուսի վրա

Զելենսկին վստահեցրել է, որ իրենք չեն պատրաստվում հարձակվել Բելառուսի վրա

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ «Բելառուսից ռուս զինվորականների հարձակումը հավանական է, բայց այն անհաջող կլինի»: Այս մասին նա ասել է Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոյի հետ համատեղ ճեպազրույցում, տեղեկացնում է ՈՒՆԻԱՆ-ը։

Նա մեկնաբանել է Բելառուսի հայտարարությունը՝ Ուկրաինայի հետ «չհարձակման պակտ» կնքելու առաջարկի վերաբերյալ։ «Այն ամենը, ինչ պաշտոնապես առաջարկում է Ուկրաինան, դուք լսում եք: Մենք չենք պատրաստվում հարձակվել Բելառուսի վրա եւ երբեք էլ չենք պատրաստվել: Նման մտադրություններ չկան։ Սա ողջ ուկրաինացի ժողովրդի գլխավոր ազդանշանն է բելառուս ժողովրդին»,- ասել է նա։

 

  • Կիսվել: