երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Զելենսկին ուկրաինացիներին թույլատրել է զենք օգտագործել

Զելենսկին ուկրաինացիներին թույլատրել է զենք օգտագործել

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ստորագրել է օրենք, որը բոլոր ուկրաինացիներին թույլ է տալիս ռազմական դրության պայմաններում զենք օգտագործել։

Փաստաթղթում նշվում է, որ Ուկրաինայի քաղաքացիները, ինչպես նաև օտարերկրացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, որոնք օրինական հիմքերով գտնվում են երկրում, կարող են ստանալ հրազեն և զինամթերք։

«Քաղաքացիական անձինք պատասխանատվություն չեն կրում Ուկրաինայի դեմ զինված ագրեսիա իրականացնող անձանց նկատմամբ հրազենի կիրառման համար, եթե այդպիսի զենքն օգտագործվում է ըստ սահմանված կարգի»,- ասված է օրենքում։

  • Կիսվել: