շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Զելենսկին ողջունել է Բայդենի՝ ռուսական նավթի, գազի ու ածուխի ներմուծումն ԱՄՆ արգելելու մասին որոշումը

Զելենսկին ողջունել է Բայդենի՝ ռուսական նավթի, գազի ու ածուխի ներմուծումն ԱՄՆ արգելելու մասին որոշումը

Յուրաքանչյուր ցենտ, որ Ռուսաստանը ստանում է էներգակիրների վաճառքից, վերածվում է փամփուշտների ու արկերի, որոնք թռչում են այլ պետություններ։ Այս մասին տեսաուղերձում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։  

Նա շնորհակալություն է հայտնել Սպիտակ տան ղեկավար Ջո Բայդենին «ամբողջ աշխարհին ամենահզոր ազդանշանի համար», որը նա տվել է՝ արգելելով ռուսական նավթի, գազի ու ածուխի ներմուծումը ԱՄՆ։   Ուկրաինայի պետության ղեկավարի խոսքով՝ կամ Ռուսաստանը հարգելու է միջազգային իրավունքը, կամ գումար չի ունենա ռազմական գործողություններ սկսելու համար։  

«Մեկ այլ բենզալցակայան կգտնեն... Բայց ԱՄՆ նավթի ներկրման արգելքը կթուլացնի ահաբեկչական պետությունը տնտեսապես, քաղաքականապես և գաղափարապես, քանի որ խոսքը վերաբերում է ազատությանը, ապագային և ուր կտեղափոխվի ամբողջ աշխարհը», - ասել է Զելենսկին։   Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։   Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:  

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։

  • Կիսվել: