Զելենսկին Մյունխենի անվտանգության համաժողովին մասնակցությունից անմիջապես հետո կվերադառնա Ուկրաինա
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փետրվարի 19-ին կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին և նույն օրն էլ կվերադառնա հայրենիք: Այս մասին հայտնել են նախագահի գրասենյակի մամուլի ծառայությունից
«Բնականաբար, Մյունխենի անվտանգության համաժողովի քննարկումները նվիրված են լինելու Եվրոպայի արևելքում առկա սպառնալիքներին ու Ուկրաինայի շուրջ իրավիճակին: Այդ իսկ պատճառով մեր երկրի դիրքորոշումը պետք է ճիշտ ներկայացվի, որպեսզի Ուկրաինայի վերաբերյալ հարցերը լուծվեն Ուկրաինայի մասնակցությամբ»,- ասվում է նախագահականի հայտարարության մեջ:
Վլադիմիր Զելենսկին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպումներ կանցկացնի Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, ԱՄՆ փոխնախագահ Կամալա Հարիսի հետ:
Նշվում է, որ հանդիպումների շրջանակում Զելենսկին փորձելու է հստակ պայմանավորվածություններ ձեռք բերել, համաձայն որի Կիևին հավելյալ ռազմական ու ֆինանսական աջակցություն կցուցաբերվի: