երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կիևը վերջնականապես բացառել է Պուտինի հետ բանակցությունները

Կիևը վերջնականապես բացառել է Պուտինի հետ բանակցությունները

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին գործողության մեջ է դրել սեպտեմբերի 30-ի Անվտանգության խորհրդում կայացված որոշումը Ուկրաինայի գործողությունների վերաբերյալ՝ ի պատասխան ուկրաինական տարածքները բռնակցելու՝ Ռուսաստանի փորձի։

Դրանով բացառվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների հնարավորությունը, գրում է Korrespondent-ը։ «Փաստել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Պուտինի հետ բանակցություններ վարելու անհնարինությունը»,- ասված է փաստաթղթում։

Հրամանագրով հաստատվել է նաև Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը՝ Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին արագացված կարգով միանալու դիմումի վերաբերյալ։ Միաժամանակ, նա հայտնել է, որ Ուկրաինան պատրաստ է երկխոսության Ռուսաստանի հետ, բայց ոչ թե Պուտինի, այլ Ռուսաստանի Դաշնության մեկ այլ նախագահի հետ։


  • Կիսվել: