երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Զելենսկու հայտարարությունները կախված են նրանից, թե նա ինչ է խմում կամ ծխում. Լավրով

Զելենսկու հայտարարությունները կախված են նրանից, թե նա ինչ է խմում կամ ծխում. Լավրով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ենթադրել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր հայտարարություններն անում է՝ կախված նրանից, թե ինչ է «խմում կամ ծխում»։

«Նա շատ բան է ասում: Դա կախված է նրանից, թե ինչ է խմում կամ ծխում, նա շատ բան է ասում»,- երեքշաբթի India Today-ին տված հարցազրույցում ասել է դիվանագիտական գերատեսչության ղեկավարը:

Լավրովն այս մասին ասել է, երբ նրան խնդրել են մեկնաբանել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խոսքերն առ այն, որ Ռուսաստանը, իբր, մտադիր է միջուկային զենք կիրառել Ուկրաինայի դեմ։

  • Կիսվել: