հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ջո Բայդենի այցը Ուկրաինա շատ ուժեղ ազդանշան կլինի. Վլադիմիր Զելենսկի

Ջո Բայդենի այցը Ուկրաինա շատ ուժեղ ազդանշան կլինի. Վլադիմիր Զելենսկի

«Ջո Բայդենի այցն Ուկրաինա շատ ուժեղ ազդանշան կլինի»,- ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Talk TV-ի հաղորդավար Մորգանին տված հարցազրույցում։

Հաղորդավարի այն հարցին՝ արդյոք Զելենսկին ցանկանում է, որ Միացյալ Նահանգների նախագահը այցելի Ուկրաինա՝ հաշվի առնելով այն փաստը, որ Ամերիկան ​​միլիարդավոր դոլարների օգնություն է տրամադրում իր երկրին, Զելենսկին ասել է․ «Շատ: Կարծում եմ՝ սա շատ ուժեղ ազդանշան կլինի։ Բոլորը տեսնում են Ուկրաինայի վերաբերմունքը ԱՄՆ-ի նկատմամբ: Սա կլինի ամենաբարձր աջակցությունը։ Մենք մեծ աջակցություն ունեինք առաջին տիկնոջ կողմից։ Նա հանդիպեց Օլենային, և դա շատ տեղին այցելություն էր։ Շատ անսպասելի։ Մենք դա սպասում էինք, բայց չգիտեինք՝ դա տեղի կունենա՞ արդյոք: Սա շատ կարևոր է։ Հետո այս այցը շատ կարևոր պահ էր։ Նա մեծ աշխատանք կատարեց, և նրա ջանքերն արդյունք տվեցին: Բայդենի այցն Ուկրաինա կլինի ամենաուժեղ ազդանշանը, որը մենք կարող ենք ստանալ ի աջակցություն Ուկրաինայի»։

Զելենսկին խոսել է նաև Բորիս Ջոնսոնի մասին: Պիրս Մորգանի հարցին՝ արդյոք նա կաջակցի Ջոնսոնի վերադարձին վարչապետի պաշտոնին, Զելենսկին ասել է, որ իրավունք չունի միջամտելու Մեծ Բրիտանիայի ներքին գործերին, թեև Բորիս Ջոնսոնը Ուկրաինայի մեծ բարեկամն է։ Նա նաեւ հույս ունի, որ սերտ համագործակցություն կունենա Միացյալ Թագավորության ապագա վարչապետի հետ։

  • Կիսվել: