երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ջո Բայդենը պետք է օգտագործի ազդեցության բոլոր լծակներն Ադրբեջանի վրա․ կոնգրեսական Ջեյմս ՄաքԳովերն

Ջո Բայդենը պետք է օգտագործի ազդեցության բոլոր լծակներն Ադրբեջանի վրա․ կոնգրեսական Ջեյմս ՄաքԳովերն

Ադրբեջանի կողմից օկուպացված Լեռնային Ղարաբաղում հայերի համար սննդի, ջրի և դեղորայքի մատակարարումն արգելափակելը միջազգային իրավունքի խախտում է։ Այս մասին X-ում (նախկին Twitter) գրել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջեյմս ՄաքԳովերնը։

«Ջո Բայդենը պետք է օգտագործի ազդեցության բոլոր լծակներն Ադրբեջանի վրա, ներառյալ ռազմական օգնության դադարեցումը, Լաչինի միջանցքի շրջափակմանը վերջ տալու համար»,– նշել է նա։

  • Կիսվել: