չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Զելենսկին կրկին պատժամիջոցներ է սահմանել ՌԴ քաղաքացիների նկատմամբ

Զելենսկին կրկին պատժամիջոցներ է սահմանել ՌԴ քաղաքացիների նկատմամբ

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին դարձյալ անհատական պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ:

Ընդհանուր առմամբ պատժամիջոցների ցանկում նշված է 40 մարդ, որոնցից 25-ը՝ Ռուսաստանից, 8-ը՝ Մալիից, 4-ը՝ Շվեյցարիայից, 2-ը՝ Իրանից, ևս 1-ի քաղաքացիությունը ճշտված չէ:

Սահմանափակումները ենթադրում են ակտիվների արգելափակում, առևտրային գործառնությունների սահմանափակում և ռեսուրսների տարանցում, Ուկրաինայում մասնավորեցմանը մասնակցելու արգելք, տնտեսական և ֆինանսական պարտավորությունների կատարման կասեցում, ուկրաինական պետական պարգևներից զրկում: Պատժամիջոցների գործողության ժամկետը 10 տարի է:

 

  • Կիսվել: