շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Զելենսկին Կանադայի վարչապետի հետ քննարկել է Կիևին ֆինանսական օգնություն ցուցաբերելու հարցերը

Զելենսկին Կանադայի վարչապետի հետ քննարկել է Կիևին ֆինանսական օգնություն ցուցաբերելու հարցերը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին եւ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հեռախոսազրույց են անցկացրել, որի ընթացքում քննարկել են իրավիճակն Ուկրաինայի սահմանների շուրջ անվտանգության կապակցությամբ, ինչպես նաեւ Կիեւին ֆինանսական օգնություն ցուցաբերելու հարցերը: Այս մասին տեղեկացնում է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ զրույցի ընթացքում Զելենսկին շնորհակալություն է հայտնել Թրյուդոյին ցուցաբերվող օգնության համար եւ հրավիրել է նրան տիկնոջ հետ այցելել Ուկրաինա:

՛՛Բարձր եմ գնահատում Կանադայի կողմից Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը: Մեր պետությանն արդեն 120 միլիոն դոլարի չափով ֆինանսական աջակցություն է ցուցաբերվել, ինչպես նաեւ մեզ համար իսկապես կարեւոր է UNIFIER վարժանքների ծրագրի առաքելության շարունակությունը՛՛,-ասել է Ուկրաինայի նախագահը:

 

  • Կիսվել: