հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Զելենսկին հայտարարել է՝ Կիևից չի հեռանա

Զելենսկին հայտարարել է՝ Կիևից չի հեռանա

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ մտադիր չէ լքել Կիևը և կմնա Բանկովայա փողոցում գտնվող նախագահի գրասենյակի շենքում։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»:

«Հիմա ես մի բան կասեմ՝ ես մնում եմ Կիևում: Բանկովայայում», — ասել է նա տեսաուղերձում:

Զելենսկին նաև նշել է, որ «չի թաքնվում» և «ոչ մեկից չի վախենում»։

Նա նաև մեկնաբանել է երկուշաբթի օրը Բելառուսում կայացած ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլը։

«Ես կցանկանայի ասել՝ երրորդը և վերջինը: Բայց մենք իրատես ենք: Հետևաբար, մենք կխոսենք: Մենք պնդելու ենք բանակցություններ վարել»,- ասել է Ուկրաինայի նախագահը:

Զելենսկին հավելել է, որ «պայքարի յուրաքանչյուր օրը» ստեղծում է «ավելի լավ պայմաններ, ամուր դիրքեր»։

Ավելի վաղ ԶԼՄ-ները բազմիցս հայտնել էին, որ Ուկրաինայի նախագահը իբր լքել է երկիրը, սակայն Զելենսկին հերքել է տեղեկությունները։

Բացի այդ, The Washington Post-ը փետրվարի 26-ին հայտնել էր, որ Սպիտակ տունը Զելենսկիին օգնություն է առաջարկել Կիևից տարհանելու հարցում, սակայն Ուկրաինայի նախագահը հրաժարվել է հեռանալ:

  • Կիսվել: