շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Զելենսկին բացառում է տարածքների հանձնումը Ռուսաստանին հանուն խաղաղության

Զելենսկին բացառում է տարածքների հանձնումը Ռուսաստանին հանուն խաղաղության

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին CBS News-ի հետ հարցազրույցում ասել է, որ Ուկրաինան պատրաստ չէ զիջել իր տարածքների մի մասը՝ հանուն խաղաղության։

Միաժամանակ նա խուսափել է պատասխանել հարցին, թե արդյոք իր դիրքորոշումը վերաբերում է նաև Ղրիմին:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ABC-ի հետ հարցազրույցում ասել էր, որ Ուկրաինան կբանակցի, եթե Ռուսաստանի կողմից նախաձեռնություն լինի։ Պետքարտուղարության ղեկավարի խոսքով՝ ԱՄՆ-ը կաջակցի Կիևի իշխանություններին, եթե նրանք հայտարարեն երկխոսության իրենց պատրաստակամության մասին։ Նա նաև ընդգծել է, որ Ուկրաինան չի հրաժարվում իր տարածքները վերադարձնելու հավակնություններից։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իր հերթին ամերիկացի պաշտոնյայի հայտարարություններն անվանել է իրականությունը հաշվի չառնող։

«Ռուսաստանը բազմիցս նշել է, որ պատրաստ է բանակցությունների, սակայն Կիևի իշխանությունները օրենսդրական մակարդակով արգելք են դրել դրանց վրա»,- ասել է մամուլի խոսնակը։ Կրեմլում նաև ուշադրություն են հրավիրել այն փաստի վրա, որ Ուկրաինայում իրավիճակը խաղաղ հուն տեղափոխելու նախադրյալներ այժմ չկան, իսկ հատուկ գործողության նպատակների իրագործումը բացարձակ առաջնահերթություն է Մոսկվայի համար:

  • Կիսվել: