երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Զելենսկին արևմտյան երկրներին կրկին կոչ է արել փակել Ուկրաինայի երկինքը

Զելենսկին արևմտյան երկրներին կրկին կոչ է արել փակել Ուկրաինայի երկինքը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երկուշաբթի հանդես է եկել հերթական տեսաուղերձով, որում արևմտյան երկրներին կրկին կոչ է արել օգնել Ուկրաինային օդային պաշտպանության հարցում: Նա ընդգծել է, որ խաղաղ ուկրաինացիներն արժանի են, որ երկինքը փակվի թշնամու հրթիռներից։

«Էլ քանի՞ մահ և կորուստ է անհրաժեշտ Ուկրաինայի երկինքը փակելու համար, ինչո՞վ են Խարկովում կամ Նիկոլաևում խաղաղ բնակիչները տարբերվում Համբուրգի կամ Վիեննայի բնակիչներից: Սպասում ենք որոշման։ Փակել երկինքը կա՛մ այն ուժով, որն ունեք, կա՛մ մեզ տվեք մարտական ինքնաթիռներ և հակաօդային պաշտպանության միջոցներ, որոնք մեզ կտան անհրաժեշտ ուժը:Ս ա այն օգնությունն է, որն աշխարհը պետք է տրամադրի ոչ միայն Ուկրաինային, այն ինքն իրեն՝ ապացուցելով, որ մարդկությունը հաղթելու է»,- ասել է պետության ղեկավարը։

Հիշեցնենք, որ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոկը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն չի փակի Ուկրաինայի երկինքը, քանի որ դա կնշանակի ռազմական հակամարտության մեջ մտնել Ռուսաստանի հետ։ 

«Սա նշանակում է, որ ՆԱՏՕ-ի ինքնաթիռները կրակելու են ռուսական ինքնաթիռների վրա, դա կնշանակի ՆԱՏՕ-ի անմիջական մասնակցություն հակամարտությանը: Մենք պարտավոր ենք պաշտպանել մեր սեփական բնակչությանը», - ասել է Բերբոկը:

Նա նշել է, որ դաշինքը պատասխանատու է միլիոնավոր եվրոպացիների կյանքի համար և չի կարող ռիսկի դիմել, որ Ուկրաինայում պատերազմը տարածվի այլ երկրներում և վերածվի երրորդ համաշխարհային պատերազմի։

Միաժամանակ նախարարն ընդգծել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կշտամբանքները «խփում են հենց սրտին»։

  • Կիսվել: