կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Զելենսկին Ադրբեջանին շնորհակալություն է հայտնել

Զելենսկին Ադրբեջանին շնորհակալություն է հայտնել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ադրբեջանին շնորհակալություն է հայտնել ցուցաբերած աջակցության համար, տեղեկացնում են ԶԼՄ-ները:

՛՛Ադրբեջանը կրկին օգնություն է ցուցաբերել Ուկրաինային՛՛,- նշել է նա։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ադրբեջանն Ուկրաինային օգնության հերթական խմբաքանակն էր ուղարկել՝ 7,6 մլն դոլարի չափով։

Ինչպես հավաստիացրել էր ադրբեջանական կողմը՝ իրենք որպես օգնություն Ուկրաինային մալուխային ապրանքներ են ուղարկվել՝ էներգամատակարարումը վերականգնելու համար։

 

  • Կիսվել: