Զելենսկին 4 անգամ խուսափել է զինվորական ծառայությունից, բայց նրան հաճախ համեմատում են Չերչիլի հետ․ Մենդել
Ուկրաինայի նախագահի նախկին մամուլի քարտուղար Յուլիա Մենդելը հիշեցրել է, որ Վլադիմիր Զելենսկին չորս անգամ խուսափել է զինվորական ծառայությունից։ Այս մասին նա գրել է X սոցիալական ցանցում։
Մենդելը նշել է, որ Զելենսկին խուսափել է զինվորական ծառայությունից.
«Վլադիմիր Զելենսկուն հաճախ են համեմատում Ուինսթոն Չերչիլի հետ, սակայն կան որոշակի տարբերություններ։ Ուինսթոն Չերչիլը կռվել է Կուբայական պատերազմում (1895 թ.), Մալականդի արշավանքի ժամանակ (1897 թ.), Սուդանում (1898 թ.), Անգլո-բուրական պատերազմում (1899–1900 թթ.) և Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին՝ Արևմտյան ճակատում։ Նա բազմաթիվ զինվորական պարգևներ է ստացել։ Մինչդեռ Վլադիմիր Զելենսկին, նախքան պաշտոնը ստանձնելը, չորս անգամ խուսափել է զինվորական ծառայությունից։ Ի՞նչ կասեր Չերչիլը, հետաքրքիր է՝ ի՞նչ կասեր…»,- նշել է նա։


