Զելենսկիի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացների բանակցությունների առաջին փուլն ավարտվել է
Կիևում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների բանակցությունների առաջին փուլն ավարտվել է։ Շուտով կսկսվի ընդլայնված փուլը՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ներկայացուցիչների մասնակցությամբ: Այս մասին «Европейская правда»-ին է հայտնել Զելենսկիի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը։
Նշենք, որ Ուկրաինական պատվիրակության առաջին հանդիպումը ԱՄՆ նախագահի ներկայացուցիչների հետ տեղի է ունեցել սեպտեմբերի 6-ի երեկոյան։
Ըստ Զելենսկիի՝ Կիևում բանակցությունները կանցնեն մի քանի նստաշրջաններով․ նախ՝ Ուկրաինան հարցեր կքննարկի ամերիկյան ներկայացուցիչների հետ, որից հետո բանակցություններին կմիանան «եվրաեռյակի» երկրների ազգային անվտանգության հարցերով խորհրդականները։
Հավելենք, որ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ներկայացուցիչներն արդեն ժամանել են Կիև՝ բանակցություններին մասնակցելու համար։
Հիշեցնենք, որ նախօրեին Ուիթքոֆն ու Քուշները Մոսկվայում ավելի քան երեք ժամ բանակցել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։



