ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԱՄՆ-ն պետք է կատարի փոխհատուցող քայլեր և հավատարիմ մնա ՀԳՀԾ-ին. Զարիֆ

ԱՄՆ-ն պետք է կատարի փոխհատուցող քայլեր և հավատարիմ մնա ՀԳՀԾ-ին. Զարիֆ

Իրանի ԱԳ նախարարը կիրակի օրը հայատարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իրականացնի փոխհատուցող քայլեր, հավատարիմ մնա ՀԳՀԾ-ին և կատարի իր ստանձնած պարտավորությունները, գրում է parstoday.com-ը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Մոհամմադ Ջավադ Զարիֆը Թվիթերում գրել է. «Գոյություն ունի առաջ գնալու մեկ միջոց, տրամաբանական հերթականությամբ՝ #պարտավորություն_քայլ_հանդիպում»:

Նա հավելել է, որ պատժամիջոցների չեղարկման դեպքում, Իրանն անիմիջապես կվերադառնա իր պարտավորությունների կատարմանը:

Կիրակի օրը, ՄԱԳԱՏԷ-ի գործադիր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի Թեհրան կատարած այցին զուգահեռ, Իրան Պրես լրատվական գործակալությանը տված հարցազրուցյում, Զարիֆն ասել էր. «Եթե ՀԳՀԾ անդամ երկրները կատարեն իրենց հանձնառությունները, Իրանը կմասնակցի համաձայնագրի վերականգմանն ուղղված բանակցություններին»:

Վիեննայի միջազգային կազմակերպություններում Իրանի մշտական ներկայացուցիչ Քազեմ Ղարիբաբադին, կիրակի օրը, Թվիթերի իր միկրոբլոգում անդրադառնալով Սալեհիի և Գրոսսիի բանակցություններին, գրել է. «Իրանն ու ՄԱԳԱՏԷ-ն արդյունավետ բանակցություններ են ունեցել ՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրա: Բանակցությունների արդյունքները կհրապարակվեն այսօր երեկոյան»:

 

  • Կիսվել: