Զապորոժիեի ԱԷԿ-ը հայտնել է իր ուսումնամարզական կենտրոնի վրա ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի մասին
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Զապորոժիեի ԱԷԿ-ի ուսումնամարզական կենտրոնի վրա, նախնական տվյալներով տուժածներ չկան։ Այս մասին տեղեկանում ենք կայանի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից:
«Ուկրաինայի զինված ուժերի հարվածը հասցվել է «Գ» մասնաշենքին, որտեղ տեղակայված է ռեակտորային դահլիճների օպերատիվ անձնակազմի պատրաստման համար օգտագործվող եզակի լիամասշտաբ վարժասարքը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ ԱԷԿ-ի անձնակազմում տուժածներ չկան»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են


