հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Զապորոժիեի ԱԷԿ–ում պայթյուն է որոտացել

Զապորոժիեի ԱԷԿ–ում պայթյուն է որոտացել

 Զապորոժիեի ատոմակայանի տարածքում պայթյուն է որոտացել։ Տեղեկությունը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում հայտնել է «Ռոսէներգոատոմի» ղեկավարի խորհրդական Ռենատ Կարչաան։
 
Նրա խոսքով` պայթյունի հետևանքով կոտրվել են ԱԷԿ–ի չորրորդ էներգաբլոկի տուրբինային սրահի ապակիները։
 
«Այո՛, տուրբինային սրահի պատուհանների ապակիներն իսկապես կոտրվել են պայթյունի ալիքի հետևանքով։ Սակայն այս պատմությունն ավելի շատ կապված է ոչ թե հրետանային հարվածների, այլ ԱԹՍ–ների կիրառման հետ», –ասել է Կարչաան։
Նա նշել է, որ ուկրաինացի զինվորականները չեն դադարում գրոհները Զապորոժիեի ԱԷԿ–ի վրա և ժամանակ առ ժամանակ փորձում են գնդակոծել այն։
 
Ապրիլի 5-ին կայանի անվտանգությունն ապահովող ՌԴ ԶՈւ ստորաբաժանման հրամանատարը հայտնել էր, որ Ուկրաինայի զինված ուժերի հարվածային անօդաչուն (լեհական արտադրության) ընկել է Զապորոժիեի ԱԷԿ–ից քիչ հեռու։ Նա ընդգծել էր, որ ԱԹՍ–ի քաշն ավելի քան 2 կգ է եղել։

  • Կիսվել: