ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Զապորոժիեի ԱԷԿ-ում անհրաժեշտ Է ՄԱԳԱՏԷ-ի փորձագետների երկարաժամկետ ներկայությունը. Գրոսսի

Զապորոժիեի ԱԷԿ-ում անհրաժեշտ Է ՄԱԳԱՏԷ-ի փորձագետների երկարաժամկետ ներկայությունը. Գրոսսի

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին հնարավոր Է համարում կազմակերպության փորձագետների երկարաժամկետ ներկայությունը Զապորոժիեի ԱԷԿ-ում:

Այս մասին նա հայտնել է ամերիկյան Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Ես հնարավոր եմ համարում երկարաժամկետ ներկայությունը (Զապորոժիեի ԱԷԿ-ում): Իհարկե, մենք բոլորս խաղաղ լուծման և խաղաղության հույս ունենք, հնարավորինս շուտ», - նշել Է նա:

Գրոսսին անդրադարձել է նաև ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի այն դիտարկմանը, որ միջուկային տերությունները չեն պարտվում այնպիսի խոշոր հակամարտություններում, որոնցից կախված է նրանց ապագան: ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարի խոսքով՝ «միջուկային պատերազմում հաղթողներ չկան»: Նա հույս է հայտնել, որ ուկրաինական հակամարտության ընթացքում միջուկային զենք չի օգտագործվի: Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Էներգոդարում, նրա հզորությունը կազմում Է շուրջ 6 ԳՎտ։

Սա Եվրոպայի ամենամեծ ատոմակայանն է։ Փետրվարի վերջին օբյեկտը վերահսկողության տակ են վերցրել ռուսական ուժերը։ Ռուսական կողմը ուկրաինական ուժերին մեղադրում է ատոմակայանի տարածքը պարբերաբար գնդակոծելու մեջ: Սեպտեմբերի սկզբին կայան Է այցելել ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը՝ Գրոսսիի գլխավորությամբ:

Այն բանից հետո, երբ առաքելությունը հեռացել Է կայանից, այնտեղ են մնացել ՄԱԳԱՏԷ-ի մի քանի աշխատակիցներ՝ որպես դիտորդներ: Ավելի ուշ գործակալությունը հրապարակել է զեկույց՝ կոչ անելով Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջը ստեղծել անվտանգության գոտի՝ մարտական գործողությունների պատճառով վթարային իրավիճակները կանխելու համար։ Այս ծրագիրը քննարկելու համար Գրոսսին բանակցություններ է վարում ռուսական և ուկրաինական կողմերի ներկայացուցիչների հետ:

  • Կիսվել: