Զապորոժիեի ԱԷԿ-ին Ուկրաինայի զինված ուժերի հարվածներն ավելի ինտենսիվ են դարձել. Ռոսատոմ
Զապորոժիեի ԱԷԿ-ին Ուկրաինայի զինված ուժերի հարվածներն ավելի ինտենսիվ են դարձել: Այս մասինն հայտարարել է ՛՛Ռոսատոմը՛՛։
՛՛Ատոմակայանի վրա հարձակումների թիվն աճում է ամբողջ ամսվա ընթացքում։ Անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով զոհվել է երեք մարդ՛՛,-հայտնել են պետական կորպորացիայից՝ հավելելով, որ Ուկրաինայի զինված ուժերի հարձակումների զոհ են դարձել երեք բնակիչներ՝ երկու տղամարդ և թոշակառու կին։
՛՛Ռոսատոմից՛՛ նաև նշել են, որ Զապորոժիեի ԱԷԿ-ի տարածքի մշտական գնդակոծությունները կարող են հանգեցնել ծանր հետևանքների:
Ինչպես հաղորդվում է՝ Ուկրաինայի զինված ուժերն այսօր՝ օգոստոսի 13-ի առավոտից, զանգվածային հրետանային կրակ են բացել արդյունաբերական գոտու տարածքի և ատոմային էլեկտրակայանի հարթակին հարող օբյեկտների ուղղությամբ:


