երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Զախարովը՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի համագործակցության մասին ՌԴ-ՆԱՏՕ անվտանգության համաձայնագրի համատեքստում

Զախարովը՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի համագործակցության մասին ՌԴ-ՆԱՏՕ անվտանգության համաձայնագրի համատեքստում

Ռուսական արտաքին քաղաքականության հիմնական պոստուլատը մնում է իրավահավասար միջազգային համագործակցությունը, որը հաշվի կառներ միմյանց... տարբեր երկրների շահերը եւ չէր հանգեցնի բլոկի կամ մեկ պետության գերակայությանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին` արդյո՞ք Ռուսաստան-ՆԱՏՕ անվտանգության միջոցառումների ապահովման մասին համաձայնագրի 4.7-րդ հոդվածը վերաբերում է դաշինքի անդամ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական համագործակցությունը` հաշվի առնելով ՆԱՏՕ-ի հայտարարությունն այն մասին, թե Դաշինքը հույս ունի շարունակել լայն համագործակցությունն Ադրբեջանի հետ:

«Անվտանգությունն ու կայունությունը պետք է ապահովվեն բոլորի, այլ ոչ միայն մի խումբ երկրների համար։ Սա այն է, ինչ անվտանգության անբաժանելիություն է կոչվում։ Մենք ելնում ենք նրանից, որ ցանկացած գործողություն, հատկապես` ռազմական ոլորտում, չպետք է հակասի Եվրոպայում անվտանգության անբաժանելիության հիմնաքարային սկզբունքներին, ուրիշների անվտանգության հաշվին սեփական անվտանգությունն ուժեղացնելու մերժմանը եւ այլն։ Ուստի, անկախ նրանից, թե որ երկիրն ու երկրների խումբն եք առանձնացնում, ռուսական այս սկզբունքային դիրքորոշումը վերաբերում է բոլորին։ Այն հիմնարար եւ համապարփակ է...

ՆԱՏՕ-ում որոշեցին զոհաբերել մեր կողմից այս նոր հռչակված սկզբունքները ռազմական ծրագրերն արգելափակելու համար եւ շարունակեցին յուրացնել մեր հարեւան պետությունները տարբեր ձեւերով, այդ թվում՝ գործընկերային տարբեր ծրագրերի միջոցով: Դաշինքը պաշտոնապես ամրագրել է Ռուսաստանի զսպումն իր քաղաքականության մեջ, ուստի մենք այդպիսի մոտեցումը Ռուսաստանի դեմ ուղղված ենք համարում եւ ռազմական գործունեության եւ ռազմական համագործակցության վերաբերյալ համապատասխան ձեւակերպումներն օգտագործել ենք ինչպես պայմանագրի, այնպես էլ համաձայնագրի տեքստերում»,- նշել է նա։

  • Կիսվել: