հինգշաբթի, հունիս 19
19 / 6 / 2025
Club World Cup․ «Ռեալը» չհաղթեց «Ալ Հիլյալին»

Club World Cup․ «Ռեալը» չհաղթեց «Ալ Հիլյալին»

ԱՄՆ-ում անցկացվող աշխարհի ակումբային առաջնության առաջին տուրում Մադրիդի «Ռեալը» չկարողացավ հաղթել Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլյալին»։

Արքայական թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում Խաբի Ալոնսոյի նորամուտը հաղթական չէր։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:

34-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց իսպանացի հարձակվող Գոնսալո Տորեսը, որին գոլային փոխանցում կատարեց բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն։

41-րդ րոպեին պատասխան գոլը 11-մետրանոցից խփեց պորտուգալացի կիսապաշտպան Ռուբեն Նեւեշը։

Ավելացված երկրորդ րոպեին «Ռեալի» ուրուգվայցի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն չկարողացավ արդյունավետ իրացնել 11-մետրանոցը։

H խմբի առաջատարն ավստրիական «Զալցբուրգն» է, որն առաջին տուրում 2:1 հաշվով հաղթեց մեքսիկական «Պաչուկային»։

  • Կիսվել: