հինգշաբթի, հունիս 19
19 / 6 / 2025
Սամվել Կարապետյանին գիշերը տեղափոխել են Արմավիրի քրեակատարողական հիմնարկ

Սամվել Կարապետյանին գիշերը տեղափոխել են Արմավիրի քրեակատարողական հիմնարկ

Գործարար Սամվել Կարապետյանին Ավանի դատարանից գիշերը տեղափոխել են Արմավիրի քրեակատարողական հիմնարկ: Կարապետյանը, պետք է այնտեղ կրի իր 2-ամսյա կալանքը։

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչություն ստացված հաղորդման հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Ս.Կ.-ն զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ:

  • Կիսվել: