երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Զախարովան Զելենսկիին անվանել է «անհոգի ցինիկ»

Զախարովան Զելենսկիին անվանել է «անհոգի ցինիկ»

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան քննադատել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությունը Դոնբասում զոհվածների և վիրավորների բացակայության մասին, գրում է ՏԱՍՍ-ը:

Զախարովան իր տելեգրամյան ալիքում, մասնավորապես, նշել է. ՛՛Դոնբասի բնակիչների առնչությամբ «նրանք իրենք են կրակում» հայտարարությունը կարող էր անել միայն անհոգի ցինիկ լկտին` հաշվի առնելով, թե քանի մարդ է մահացել ԴԺՀ-ում և ԼԺՀ-ում այս տարիների ընթացքում՛՛:

Ռդ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հավելել է, որ ԵԱՀԿ հատուկ դիտորդական առաքելությունն արձանագրում է հրետակոծություն, ինչն ավելի շատ է Ուկրաինայի կողմից վերահսկվող ուժերի կողմից։

՛՛Թերևս դա է պատճառը, որ Վաշինգտոնը հետ է կանչել ԱՄՆ քաղաքացիների դիտորդներին առաքելությունից, որպեսզի ամերիկացիների թվում վկաներ չլինեն՛՛,-ընդգծել է Զախարովան:

 

  • Կիսվել: