հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ըստ Պուտինի ստորագրած նոր հրամանագրի՝ ՌԴ ԶՈւ-ում ծառայողների թիվն ավելանում է շուրջ 170 հազարով

Ըստ Պուտինի ստորագրած նոր հրամանագրի՝ ՌԴ ԶՈւ-ում ծառայողների թիվն ավելանում է շուրջ 170 հազարով

Հրապարակվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած հրամանագիրը ՌԴ-ի զինված ուժերի թվաքանակի մասին։

Ըստ այդմ՝ ռուսական բանակում ծառայողների թիվը սահմանվում է 2 միլիոն 209 հազար 130 մարդ, այդ թվում՝ 1 միլիոն 320 հազար զինվորական։

Այսպիսով, նախկինի համեմատ, Ռուսաստանի զինված ուժերում ծառայողների քանակը ավելանում է շուրջ 170 հազար զինծառայողներով։

Ռուսաստանի պաշտպանության նախարարության պարզաբանմամբ՝ զինծառայողների թվաքանակի ավելացումն իրականացվում է փուլ առ փուլ՝ այն քաղաքացիների հաշվին, որոնք ցանկություն են հայտնում անցնել պայմանագրային զինվորական ծառայության:

Նշվում է, որ պարտադիր զինծառայության զորակոչի էական ավելացում չի նախատեսվում։ Պաշտպանական գերատեսչությունից հայտնել են, որ Ռուսաստանում զորահավաք ևս չի նախատեսվում:

  • Կիսվել: