հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ընթանում է Լավրով-Գուտերեշ հանդիպումը

Ընթանում է Լավրով-Գուտերեշ հանդիպումը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանդիպում է անցկացնում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Էնթոնի Գուտերեշի հետ։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Սերգեյ Լարովը Նյու Յորքում բանակցություններ է անցկացնում ՄԱԿ գլխավոր քարտուղար Էնթոնի Գուտերեշի հետ՛՛:

Ավելի վաղ Զախարովան լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Լավրովը Գուտերեշին հայտնելու է հացահատիկային գործարքի երկու մասերի հավասար կատարման անհրաժեշտության մասին:

Հիշեցնենք, որ հացահատիկային գործարքը, որը 2022 թվականի հուլիսին կնքել են Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ենթադրում է ուկրաինական հացահատիկի, սննդի և պարարտանյութերի արտահանում Սև ծովով երեք նավահանգիստներից՝ ներառյալ Օդեսսան։ Նավերի ուղևորությունների համաձայնեցմամբ զբաղվում է միացյալ կոորդիացնող կենտրոնը Ստամբուլում։ 2023 թվականի մարտի 18-ից Ռուսաստանը երկարաձգել է համաձայնությունը մինչև մայիսի 18, իսկ Ուկրաինան պնդում է, որ որոշումը երկարացվել է 120 օրով։

  • Կիսվել: