երկուշաբթի, ապրիլ 21
21 / 4 / 2025
Վուչիչը հայտարարել է, որ Սերբիայում «գունավոր հեղափոխության» կազմակերպմանը USAID-ը 190․000 եվրո է հատկացրել

Վուչիչը հայտարարել է, որ Սերբիայում «գունավոր հեղափոխության» կազմակերպմանը USAID-ը 190․000 եվրո է հատկացրել

Այսօր Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Կովինում «Շլյունկարա» լողավազանի շինարարության վերջին աշխատանքների ստուգման ժամանակ հայտարարել է, որ առաջիկա օրերին «կլինեն անակնկալներ, թե ով է գումար ստացել Սերբիայում գունավոր հեղափոխություն իրականացնելու համար», տեղեկացնում է Tanyug-ը։ 

Նրա խոսքով՝ օրինակ, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը՝ USAID-ը, որն այժմ լուծարվել է նախագահ Դոնալդ Թրամփի կողմից, CRTA կազմակերպության միջոցով 190 հազար եվրո է փոխանցել «Let the Scum Go Away» կազմակերպությանը:

«Տեսնում եք, շոկն անցել է, անցել է 100 օր, մարդիկ ավելի ու ավելի շատ են բողոքում, և մարդիկ ամենուր են բողոքում։ Եվ Սերբիայում դիմադրությունը մեծանում է ամեն տեղ... Այնպես որ, ասում եմ ձեզ, որ դանդաղ, բայց հաստատ ամեն ինչ կվերադառնա իր բնականոն հունին, բայց նրանք, ովքեր կործանեցին Սահմանադրությունը և ովքեր ուղղակիորեն դրսից փող են ստանում կրկնակի հեղափոխություն անելու համար պատասխան կտան, մոտ օրերս անակնկալներ կլինեն, կտեսնեք»,- ասել է Վուչիչը:

Նա նաև նշել է, որ մարտի 15-ին, ընդդիմության կողմից լայնածավալ բռնություններ է ակնկալում և ընդգծել է, որ դրանց բոլոր մասնակիցները պատասխանատվության կենթարկվեն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սերբիայում ուսանողական բողոքի ցույցեր էին սկսվել, որոնք հանգեցրել էին երկրի վարչապետ Միլոշ Վուչևիչի հրաժարականին։

Նովի Սադում երկաթուղային կայարանում բետոնե ծածկի փլուզումից հետո, որի հետևանքով զոհվել էր 15 մարդ, զանգվածային բողոքի ցույցերը շարունակվում են արդեն մի քանի ամիս։

  • Կիսվել: