երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Վուչիչը դատապարտել է Կոսովոյին «Բայրաքթարներ» մատակարարելու Թուրքիայի մտադրությունը

Վուչիչը դատապարտել է Կոսովոյին «Բայրաքթարներ» մատակարարելու Թուրքիայի մտադրությունը

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը դատապարտել է չճանաչված Կոսովոյին «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքեր մատակարարելու Թուրքիայի մտադրությունը։

«Երբ թուրքերն ասում են, որ «Բայրաքթարը» կտանք Պրիշտինային, դա շատ վատ նորություն է մեզ համար: Մենք շատ ենք հարգում Թուրքիայի նախագահ  Էրդողանին, բայց դա, անկասկած, կազդի մեր հարաբերությունների վրա»,- ասել է Վուչիչը Pink հեռուստաալիքի հետ հարցազրույցում։

Ըստ նախագահի՝ Սերբիան ստիպված է պատրաստ լինել դրան, այսինքն՝ ունենալ համապատասխան հակաօդային պաշտպանության համակարգեր։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ չճանաչված Կոսովոյի պաշտպանության նախարարությունն ակնկալում է մոտ 30 մլն եվրո արժողությամբ ժամանակակից սպառազինության մեծ խմբաքանակ։ Սերբական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Բուլղարիա-Հյուսիսային Մակեդոնիա սահմանից զենքով բեռնված 11 բեռնատարը շարժվում է Կոսովոյի և Մետոխիայի ուղղությամբ: Սերբական կողմը համոզված է, որ բեռներն ուղարկում է Թուրքիան:

  • Կիսվել: