շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Վրաստանը նպատակ ունի դառնալ վերականգնվող էներգիայի արտադրության և տարանցման կենտրոն. Ղարիբաշվիլի

Վրաստանը նպատակ ունի դառնալ վերականգնվող էներգիայի արտադրության և տարանցման կենտրոն. Ղարիբաշվիլի

Վրաստանը նպատակ ունի դառնալ վերականգնվող էներգիայի արտադրության և տարանցման կենտրոն,- այս մասին «Twitter» սոցիալական ցանցում գրում է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, գրում է akhaltskha.net-ը:

Դավոս կատարած այցի շրջանակում կառավարության ղեկավարը հանդիպում է ունեցել գերմանական «RWE AG» էներգետիկ ընկերության գործադիր տնօրեն Մարկուս Կրեբերի հետ, որտեղ քննարկվել են Վրաստանի էներգետիկ հատվածը, ինչպես նաև ընթացիկ և առաջարկվող տարածաշրջանային նախագծերը։

«Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում ես հանդիպեցի Գերմանիայի Էսեն քաղաքում գտնվող բազմազգ էներգիա արտադրող ընկերության գործադիր տնօրեն Մարկուս Կրեբերին։ Մենք քննարկել ենք Վրաստանի էներգետիկ հատվածը, ընթացիկ և առաջարկվող տարածաշրջանային նախագծերը։ Վրաստանը նպատակ ունի դառնալ վերականգնվող էներգիայի արտադրության և տարանցման կենտրոն»,- նշել է վարչապետը։

 

  • Կիսվել: