ուրբաթ, մայիս 24
24 / 5 / 2024
Վրաստանը կընդունի եվրոպական օլիմպիական ձմեռային երիտասարդական 17-րդ փառատոնը

Վրաստանը կընդունի եվրոպական օլիմպիական ձմեռային երիտասարդական 17-րդ փառատոնը

Վրաստանի Բորժոմի և Բակուրիանի քաղաքներում 2025թ. կանցկացվի եվրոպական օլիմպիական ձմեռային երիտասարդական 17-րդ փառատոնը (EYOF): Այդ առթիվ ԵՕԿ նախագահ Սպիրոս Կապրալոսը և ստուգատեսը համակարգող հանձնաժողովի նախագահ Ֆլորին Միսկան Թբիլիսիում համապատասխան պայմանագիր են ստորագրել: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Վրաստանը կդառնա եվրոպական յոթերորդ երկիրը, որը կհյուրընկալի ինչպես ամառային, այնպես էլ ձմեռային խաղերը (2015թ. Թբիլիսիում անցկացվել է ամառային փառատոնը):

Նախագահ Կապրալոսն ասել է, որ ամառային և ձմեռային EYOF-ները համախմբում են աշխարհամասի 14-18 տարեկան լավագույն մարզիկներին, որոնցից շատերը գրոհում են նաև օլիմպիական բարձունքներ:

  • Կիսվել: