շաբաթ, հունիս 14
14 / 6 / 2025
Վրաստանը կոչ է արել Իսրայելում գտնվող իր քաղաքացիներին ապաստան գտնել կարմիր տագնապի դեպքում

Վրաստանը կոչ է արել Իսրայելում գտնվող իր քաղաքացիներին ապաստան գտնել կարմիր տագնապի դեպքում

Իսրայելում գտնվող Վրաստանի քաղաքացիներին կոչ է արվել նախազգուշական միջոցներ ձեռնարկել տարածաշրջանում իրավիճակի կտրուկ սրման պատճառով: Համապատասխան հայտարարությունը տարածել է Իսրայելում Վրաստանի դեսպանատունը, հաղորդում է «Նովոստի-Գրուզիա»-ն:

Եթե կարմիր տագնապի ազդանշանը միանում է, քաղաքացիներին խորհուրդ է տրվում անհապաղ ապաստան գտնել մոտակա ռմբապաստարաններում, կամ, եթե այդպիսիք չկան, պառկել գետնին և գլուխները ծածկել ձեռքերով: Եթե գտնվում են տանը, պետք է գնալ հատուկ կահավորված պաշտպանված տարածք, ամուր փակել դռներն ու պատուհանները: Մեքենաներում խորհուրդ է տրվում կանգ առնել, դուրս գալ և ապաստան գտնել մոտակա շենքում կամ ապաստարանում:

Դեսպանատունը նաև զգուշացնում է չպայթած զինամթերքին մոտենալուց և կոչ է անում անհապաղ հաղորդել դրանց մասին ոստիկանությանը: Զբոսաշրջիկներին խորհուրդ է տրվում զերծ մնալ էքսկուրսիաներից և չհեռանալ հյուրանոցներից, եթե անհրաժեշտ չէ:

Թարմացված տեղեկատվությունը կտեղադրվի դեսպանատան կայքում և Facebook-ի էջում:

«Մենք խաղաղություն ենք մաղթում Իսրայելին և նրա ժողովրդին», - ասվում է հայտարարության մեջ:

  • Կիսվել: