երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Վրաստանը հարգանքի տուրք է մատուցում ռուս-վրացական 2008 թվականի պատերազմի զոհերի հիշատակին

Վրաստանը հարգանքի տուրք է մատուցում ռուս-վրացական 2008 թվականի պատերազմի զոհերի հիշատակին

Վրաստանի բոլոր պետական հաստատությունների շենքերի վրայի դրոշները իջեցվել են ի հիշատակ 2008 թվականի ռուս-վրացական կարճատև պատերազմի զոհերի հիշատակին։  Այս մասին գրում է azatutyun.am-ը:

Օգոստոսի 8-ին լրացավ պատերազմի բռնկման 13-րդ տարին։
 
Հնգօրյա պատերազմի ընթացքում Վրաստանում 400 մարդ է զոհվել, վիրավորվել է 2 հազար 232 մարդ, որոնց շուրջ կեսը՝ 1045-ը զինծառայողներ։
 
Մարտական գործողությունների ավարտից քիչ անց Ռուսաստանը ճանաչեց Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը, ինչը միջազգային հանրությունը չի ընդունում։ Թբիլիսին գտնում է, որ Վրաստանի տարածքի 20 տոկոսը օկուպացվել է։

  • Կիսվել: