Երիտասարդ դերասան Դավիթ Էլբակյանը Ֆրանսիայում բեմադրված «Լիր արքա» ներկայացման մեջ Էդմոնդի դերով գերել է թատերասերներին
Երիտասարդ դերասան Դավիթ Էլբակյանը, որը տենոր Ռուբեն Էլբակյանի որդին է, փայլուն մուտք է գործել փարիզյան պրոֆեսիոնալ թատերական աշխարհ՝ մարմնավորելով Էդմոնդի կերպարը Ուիլյամ Շեքսպիրի անմահ «Լիր արքա» ողբերգության բեմականացման մեջ։

Թատերական հայտնություն դարձած Էլբակյանի բեմական ներկայությունը, դերասանական խաղի բնական նրբագեղությունն ու արվեստագետին բնորոշ ազնվական կեցվածքն անմիջապես գերել են հանդիսատեսին։
Նրա մասին առանձնահատուկ գնահատանքով է խոսել նաև բեմադրիչ Ֆրանսուա-Քսավիե Բուշերակը.

«Նա յուրաքանչյուր բեմադրիչի երազած դերասանն է։ Ես հիանում եմ նրա ներքին ուժով, զգայունությամբ և աշխատանքի հանդեպ բացառիկ նվիրումով»։

Դավիթ Էլբակյանը կրթություն է ստացել Փարիզի հեղինակավոր Cours Cochet-Delavene թատերական դպրոցում, որի շրջանավարտներից են ֆրանսիական թատրոնի և կինոյի այնպիսի մեծանուն արվեստագետներ, ինչպիսիք են Ժերար Դեպարդիեն, Ֆաբրիս Լյուկինին և Կարոլ Բուկեն։





