Ռուսաստանի փոխվարչապետը ներքին վառելիքի շուկայում իրավիճակը լարված է անվանել
Ներքին վառելիքի շուկայում իրավիճակը, հաշվի առնելով ամառային պահանջարկի գագաթնակետը և նավթավերամշակման գործարանների չնախատեսված վերանորոգումները, մնում է լարված։ Այդ մասին կառավարության իրավիճակային կենտրոնում կայացած խորհրդակցության ժամանակ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Ընթացիկ իրավիճակը, հաշվի առնելով ամառային պահանջարկի գագաթնակետը և նավթավերամշակման գործարանների չնախատեսված վերանորոգումները, մնում է լարված», - ասել է նա։
Նովակի խոսքով՝ նախարարների կաբինետը դիտարկում է նավթամթերքներով ներքին շուկան հագեցնելու լրացուցիչ միջոցներ։
«Կդիտարկենք արտադրության և սպառման հաշվեկշիռը, ավելի վաղ տրված հանձնարարականների կատարումը և նավթամթերքներով շուկան հագեցնելու լրացուցիչ միջոցները», - ասել է նա։



