երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Վարդևանյանը շատ «գազ տվեց», բայց «զապոռոժեցը» չշարժվեց. Սամվել Կարապետյան

Վարդևանյանը շատ «գազ տվեց», բայց «զապոռոժեցը» չշարժվեց. Սամվել Կարապետյան

Դատարանի բակում լրագրողների հետ զրույցում «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը հումորով անդրադարձել է ավելի վաղ արած իր հայտարարությանը, թե եթե Վարդևանյանը մի քիչ գազ տա, ինքը կլինի վարչապետ։

«Արամ Վարդևանյանն իմ սպասելիքներից էլ շատ գազ տվեց, բայց ընդեղ զապոռոժեց էր կանգնած, ոչ մի գազ չվերցրեց»,- կատակեց Կարապետյանը։

Հիշեցնենք՝ օրեր առաջ նա հայտարարել էր. «Ի՞նչ գիտեք, որ չստացվեց իմ վարչապետ դառնալը, միգուցե ՍԴ-ն ամսի 4-ին որոշում է, որ ես եմ վարչապետը», ապա հավելել էր. «Վարդևանյանը որ մի քիչ գազ տա, տենց էլ կլինի»։

  • Կիսվել: