շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Վրաստանը չի մասնակցի Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներին. Ղարիբաշվիլի

Վրաստանը չի մասնակցի Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներին. Ղարիբաշվիլի

Վրաստանը չի մասնակցի Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներին։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, հաղորդում է «Новости- Грузия»-ն։

«Ուզում եմ հստակ եւ միանշանակ հայտարարել, որ Վրաստանը՝ հաշվի առնելով մեր ազգային շահերը եւ մեր ժողովրդի շահերը, չի պատրաստվում մասնակցել Ռուսաստանի դեմ ֆինանսատնտեսական պատժամիջոցներին, քանի որ դա էլ ավելի կվնասի մեր երկրին եւ մեր բնակչությանը»,- ասել է նա։

Ղարիբաշվիլին ընդգծել է, որ նման որոշումներ կայացնելիս ինքը «կառաջնորդվի բացառապես Վրաստանի շահերով»։

  • Կիսվել: