երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Վրաստանը չի մասնակցի «3+3» ձևաչափով երկրորդ հանդիպմանը

Վրաստանը չի մասնակցի «3+3» ձևաչափով երկրորդ հանդիպմանը

Թուրքիայում Վրաստանի դեսպան Գեորգի Ջանջգավան հայտարարել է, որ Վրաստանը չի մասնակցի «3+3» ձևաչափով երկրորդ հանդիպմանը, որը նախատեսվում է անցկացնել Թուրքիայում: Այս մասին հայտարարել է դիվանագետը թուրքական Daily Sabah թերթին տված հարցազրույցում:

Անցյալ շաբաթ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հույս էր հայտնել, որ Վրաստանը կմասնակցի պլատֆորմի երկրորդ նիստին, որը նախատեսված է Թուրքիայում:

  • Կիսվել: