հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Վրաստանում ընդդիմադիր կուսակցության անդամները Սաակաշվիլիի խնդրանքով դադարեցրել են հացադուլը

Վրաստանում ընդդիմադիր կուսակցության անդամները Սաակաշվիլիի խնդրանքով դադարեցրել են հացադուլը

Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության Թբիլիսիի գրասենյակի մոտ հացադուլ հայտարարած կուսակցության 200 անդամներն ու աջակիցները, Սաակաշվիլիի խնդրանքով,  դադարեցրել են հացադուլը, գրում է aliq.ge-ն:

Նախորդ գիշեր վրաններում հավաքվածներին այցելել է Սաակաշվիլիի փաստաբանն ու փոխանցել երրորդ նախագահի խնդրանքը: Սաակաշվիլին փոխանցել է, որ եթե ՄԱՇ-ի անդամները չդադարեցնեն հացադուլը, ինքը կրկին կդիմի հացադուլի ծայրահեղ միջոցին։

Փաստաբանի հետ հանդիպումից հետո կուսակցության առաջնորդ Նիկա Մելիան հայտարարել է, որ հացադուլը դադարեցնում են:

Հիշեցնենք՝ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամները դեկտեմբերի 22-ից զանգվածային հացադուլ էին սկսել:

  • Կիսվել: