երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
Վրաստանում ուժի մեջ մտավ ԱՄՆ վիզա ստանալու համար դրամական երաշխիքը

Վրաստանում ուժի մեջ մտավ ԱՄՆ վիզա ստանալու համար դրամական երաշխիքը

Այսօր` ապրիլի 2-ից Վրաստանի քաղաքացիները, ովքեր կցանկանան ստանալ ԱՄՆ վիզա և մեկնել Միացյալ Նահանգներ, պարտավոր կլինեն վճարել 5000, 10 հազար կամ 15 հազար ԱՄՆ դոլարի չափով պարտադիր դրամական երաշխիք (bond)։ Այս գումարը նրանց կվերադարձվի վիզային կանոնները չխախտելու դեպքում, գրում է aliq.ge-ն:

«Պետդեպարտամենտն իրականացնում է սքրինինգի և ստուգման քաղաքականության ամբողջական վերանայում՝ ապահովելու համար, որ բարձր ռիսկային երկրներից ներգաղթյալներն ապօրինի կերպով չօգտվեն Միացյալ Նահանգների սոցիալական օգնությունից կամ բեռ չդառնան պետության համար», — հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտը։

Մինչ այժմ նման երկրների թիվը 38 էր։ Ավելացված երկրների թվում է նաև Վրաստանը։ Ապրիլի 2-ից նմանատիպ սահմանափակումն ընդհանուր առմամբ կտարածվի 50 պետության վրա։

  • Կիսվել: