ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Վրաստանում ութ մարդ բերման է ենթարկվել խորհրդարանի մոտ վրաններ տեղադրելու փորձի համար

Վրաստանում ութ մարդ բերման է ենթարկվել խորհրդարանի մոտ վրաններ տեղադրելու փորձի համար

Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները վարչական կարգով բերման են ենթարկել ութ մարդու՝ Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ վրաններ տեղադրելու փորձի համար: Այս մասին «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ ասվում է նախարարության տարածած հայտարարության մեջ:

«Այսօր՝ օրենսդիր մարմնի մոտ բողոքի ցույցի ժամանակ, իրավապահները ութ մարդու են բերման ենթարկել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 173-րդ հոդվածի համաձայն («Իրավապահ մարմինների պաշտոնատար անձանց իրավական պահանջները չկատարելը»)», – ասված է հայտարարության մեջ:

Ոստիկանության աշխատակիցները ցուցարարներին բազմիցս առաջարկել են վրաններ տեղադրելու այլընտրանքային վայր և նաև կոչ են արել ենթարկվել իրավական պահանջներին, հավելել է ՆԳ նախարարությունը:

Արդեն երրորդ օրն անընդմեջ ընդդիմադիր կուսակցությունների կողմնակիցները, ինչպես նաև քաղաքացիական ակտիվիստները փորձում են վրաններով փակել խորհրդարանի  մուտքը՝ պահանջելով արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Նրանց պահանջները պայմանավորված են նաև Թբիլիսիի քաղաքային դատարանի փետրվարի 17-ի որոշմամբ, որը թույլատրել է ձերբակալել «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Նիկա Մելիային` 2019-ի հուլիսի անկարգությունների գործով 40 հազար լարի գումարի գրավը չվճարելու համար։

  • Կիսվել: