շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Վրաստանում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցով քննարկումներ կանցկացվեն

Վրաստանում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցով քննարկումներ կանցկացվեն

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին անդրադառնալով Վրաստանի կողմից Ռուսաստանի դեմ հնարավոր պատժամիջոցներ կիրառելու մասին հարցին, ասել է՝ Վրաստանի կառավարությունը գործում է ելնելով վրաց ժողովրդի, ոչ թե «Ազգային շարժման» շահերից, գրում է aliq.ge-ն:

«Մենք առաջնորդվում ենք մեր երկրի և ժողովրդի անվտանգության շահերով և ուկրաինացի ժողովրդի անվտանգության շահերով, այդ սկզբունքներից և նպատակներից ելնելով, անկասկած, կկանգնենք Ուկրաինայի կողքին», — ասել է Պապուաշվիլին՝ պատասխանելով նաև ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» կողմից հնչող մեղադրանքներին, թե իշխանությունները հապաղում են Ուկրաինայի հարցում որոշումներում։

Պապուաշվիլիի խոսքով, «Ազգային շարժումը» փորձում է սեփական օրակարգը բարձրացնել.

«Տարբեր երկրներ տարբեր միջոցներ են ձեռնարկում՝ կախված նրանից, թե ինչ լծակներ ունեն, Վրաստանի կառավարությունը նույնպես կգործի՝ իր շահերից ու նպատակներից ելնելով»:

«Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար, քաղաքապետ Կախա Կալաձեի խոսքերով էլ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցով քննարկումներ լինելու են։

Նշենք, որ փետրվարի 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ճանաչել է Ոկրաինայից անջատված Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունները։

Այս որոշման պատճառով Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ են սահմանում ԵՄ երկրները և ԱՄՆ-ն։ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին միացել են նաև Մեծ Բրիտանիան, Կանադան, Ճապոնիան, Ավստրալիան։

 

  • Կիսվել: