կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Վրաստանում պահանջում են նոր, ազատ ընտրություններ. Բաթումիում երթ կանցկացվի

Վրաստանում պահանջում են նոր, ազատ ընտրություններ. Բաթումիում երթ կանցկացվի

Օգոստոսի 2-ի ժամը 20:00-ին Բաթումիում կանցկացվի «Եվրոպական երթ», գրում է aliq.ge-ն: 

Հանրահավաքը կազմակերպել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցությանը դեմ 8 ընդդիմադիր կուսակցությունները։

«Մեր պահանջներն անփոփոխ են. քաղբանտարկյալների ազատ արձակում և նոր, ազատ ընտրություններ, որոնցից առաջ բոլոր մնացած գործողությունները, այդ թվում՝  տեղական ինքնակառավարման ընտրությունները կամ ցանկացած այլ բան, լեգիտիմ չեն։ Մենք սպասում ենք մեր բոլոր համաքաղաքացիներին, Բաթումիի բնակիչներին և հյուրերին շաբաթ օրը՝ օգոստոսի 2-ի ժամը 20:00-ին, Բաթումիի կենտրոնական այգու սյունաշարերի մոտ, որտեղից կսկսենք Բաթումիի եվրոպական երթը», — հայտարարել է քաղաքացիական ակտիվիստ Ցիալա Քաթամաձեն։

  • Կիսվել: