կիրակի, նոյեմբեր 29
29 / 11 / 2026
Հայաստանի 12 համայնքներում այսօր ՏԻՄ ընտրություններ են

Հայաստանի 12 համայնքներում այսօր ՏԻՄ ընտրություններ են

Այսօր՝ նոյեմբերի 29-ին, Հայաստանի 7 մարզերի 12 համայնքում անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Ժամը 08:00-ից բացվել են բոլոր 317 ընտրական տեղամասերը, և քվեարկությունը մեկնարկել է սահմանված կարգով։

Թվով 10 համայնքում տեղի կունենան համամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրություններ, իսկ երկու համայնքում՝ մեծամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրություններ։ Դրանք են Մեծաձոր և Արևուտ համայնքները։

Համամասնական ընտրակարգով ընտրություններ կանցկացվեն Նոյեմբերյան, Աշտարակ, Ապարան, Մեծամոր, Բաղրամյան, Սևան, Սպիտակ, Կապան, Ամասիա, Աշոցք համայնքներում։

Ընտրական տեղամասերում ընտրողների գրանցման նպատակով գործածվելու են 522 տեխնիկական սարքավորումներ։

Ընտրությունների ընթացքին հետևելու նպատակով Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հավատարմագրել է դիտորդական առաքելություն, իսկ ընտրությունները լուսաբանելու նպատակով՝ զանգվածային լրատվության միջոց։

Բոլոր 317 ընտրական տեղամասերը կփակվեն 20:00-ին, որից հետո կմեկնարկի քվեների հաշվարկը։

  • Կիսվել: