ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Վրաստանում կորոնավիրուսի ակտիվ դեպքերի թիվն անցել է 10 հազարը

Վրաստանում կորոնավիրուսի ակտիվ դեպքերի թիվն անցել է 10 հազարը

Վրաստանում Կորոնավիրուսի նոր դեպքերի քանակը նախօրեին եղել է 1 219, գրում է aliq.ge-ն: 

Տվյալները 34 հազար թեստից են ստացված։ Օրվա դրականության ցուցանիշը հասել է 3,58%։

Վարակվածնեւրի ընդհանուր թիվը հասել է 294 540-ի։

Նոր դեպքերի կեսը մայրաքաղաքում է։ Աջարիայում ևս վարակվածության բարձր ցուցանիշ է։ Շրջաններից ամենաքիչ դեպքերը Ջավախքում են (4 դեպք)։

Եվս 9 մարդ մահացել է։ Մահերի ընդհանուր թիվը` 3 925։ Ապաքինվել է 301 մարդ (ընդհանուր` 280 132)։

Երկրում 10457 ակտիվ դեպք կա։

 

  • Կիսվել: